211652_close_icon

«Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն. Գևորգ Ստեփանյան

views-count2185 դիտում article-date 22:41 18-04-2025
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն։

Նախագիծը 8 կողմ  և 6 դեմ համեմատությամբ անցավ։

Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։

Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր Դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն: Ոչ թանկացմանը: Ոչ տրանսպորտի թանկացմանը»:
 

Նմանատիպ նյութեր