211652_close_icon
views-count3293 դիտում article-date 15:35 22-01-2014

Ադրբեջանը միջոցներ է փնտրում՝ կոծկելու հունվարի 19-ի դիվերսիայի սեփական կորուստները. Razminfo.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «հայկական զինուժը հունվարի 21-ի գիշերը դիվերսիոն գրոհ է կազմակերպել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Սա Ադրբեջանի հերթական փորձն է հունվարի 19-ի սեփական դիվերսիայից թե´ միջազգային հանրության, թե´ սեփական քաղաքացիների ուշադրությունը շեղելու, գրում է [url=http://razm.info/29752]Razminfo[/url]-ն: Ըստ վերոհիշյալ հաղորդագրության՝ «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը հարձակվել է հարավ-արևմտյան ուղղության դիրքերին, կրելով կորուստներ, նահանջել»։ Ռազմինֆոն այս տեղեկության առնչությամբ զրուցեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս հաղորդեց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն առ այն, որ հայկական ստորաբաժանումները շփման գծի հարավ-արևելյան Մարտունու ուղղության հատվածում հունվարի 21-ի գիշերը դիվերսիոն գործողություններ են իրականացրել, չի համապատասխանում իրականությանը։ Միանշանակ է, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է հանրության ուշադրությունը շեղել հունվարի 19-ին իրականացրած սեփական դիվերսիայից, որը տապալվեց. հակառակորդը, կրելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտվեց։ ՊԲ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով պահպանել են ու պահպանում են հրադադարի ռեժիմը»։ Կարծում ենք՝ չի բացառվում նաև, որ հունվարի 19-ի դիվերսիան կտրականապես հերքելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն, դրա հետևանքով գրանցված իր զոհերի և վիրավորների փաստը տևական ժամանակ կոծկելու հնարավորություն այլևս չունենալով, դրանք ներկայացնելու հարմար միջոց է գտել, այն է՝ «հայկական տապալված դիվերսիոն գործողություն»։ Մանրամասները՝ [url=http://razm.info/29752]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր