10663 դիտում
12:22 28-05-2014
Ադրբեջանը հրապարակել է այս գիշեր սեփական անհաջող դիվերսիայի հետևանքով սպանված իր բանակի զինվորների անունները
Ադրբեջանական apa գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, հայտարարել է այս գիշեր ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա իրականացրած իր անհաջող դիվերսիայի հետևանքով կրած կորուստների մասին:
Այսպես, դիվերսիայի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի սպա՝ կոչումով կապիտան, 32-ամյա Մամեդով Ֆիքրեթ Ակիֆը և ենթասպա, 24-ամյա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն: Ծանր վիրավորում է ստացել 20-ամյա Միրզազադե Մեհման Դադաշբալան: Վերջինս հոսպիտալացվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Մամեդովին և Աբիլովին հետմահու պարգևատրել է «Զինվորական ծառայության մեջ գերազանցության» մեդալով:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են: Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
15:35 22-01-2014
Ադրբեջանը միջոցներ է փնտրում՝ կոծկելու հունվարի 19-ի դիվերսիայի սեփական կորուստները. Razminfo.am
9606 դիտում
09:29 07-04-2016
Հակառակորդն այս գիշեր դիվերսիայի 2 փորձ է ձեռնարկել և հետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
907 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը