211652_close_icon
views-count8276 դիտում article-date 10:05 23-01-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ

Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավետիսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատ Գիշյանը:

Նմանատիպ նյութեր