211652_close_icon
views-count1191 դիտում article-date 11:05 23-01-2014

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հատուկ բանագնացին

Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակել է անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։ Հանդիպմանը անդրադրաձ է կատարվել տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվել է միմյանց թեկնածությունների սատարումը: Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը:

Նմանատիպ նյութեր