211652_close_icon
views-count1242 դիտում article-date 22:15 09-10-2015

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնացին

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոյին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացումը և հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Վերդուսկոն ընդգծեց, որ Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը և նպատակադրված է առավել խորացնել այն։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին հաճախակիացել են փոխադարձ բարձրաստիճան շփումները։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Վերդուսկոն մտքեր փոխանակեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման շուրջ։

Նմանատիպ նյութեր