211652_close_icon
views-count1415 դիտում article-date 12:22 23-01-2014

Թուրքիայի նախագահը զանգահարել է Արա Գյուլերին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին զանգահարել է Ստամբուլի հիվանդանոցում բուժվող պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ Գյուլը շուտափույթ ապաքինում է մաղթել հայազգի նկարչին և նշել, որ սպասում է նրա նոր աշխատանքներին: Հիշեցնենք, որ Արա Գյուլերը հունվարի 16-ին երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Նախօրեին [url=https://shamshyan.com/hy/article/140122165802/]Գյուլերը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրե[/url]լ՝ այդկերպ պատասխանելով օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ների կողմից իր «մահվան» մասին տարածված լուրերին:

Նմանատիպ նյութեր