211652_close_icon
views-count22652 դիտում article-date 17:04 22-07-2016

Արա´, ա´յ արա. Մենուա Հարությունյանը՝ Արա Պապյանին

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/menua1?fref=ts]էջում [/url]գրել է. «Խոսքս ուղղում եմ երբեմնի դեսպան Արա Պապյանին. արա´, ա´յ արա, երբ դաստիարակություն չունեցող և անկիրթ մարդիկ բանավիճելու փոխարեն վիրավորում են տեսակետ հայտնող մարդկանց, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց, երբ քո պես կրթված և ինչ-որ ժամանակ Հայաստանը ներկայացրած մարդն է իջնում այդ մակարադակի, ուղղակի, ցավալի է: Այսուհետ քո հետ քո լեզվով կխոսեմ, ա´յ, տղա, հիմա քննադատում և պոպուլիստական հայտարարություններով ես հանդես գալիս, արա´ (երբ «արա» եմ ասում, անունդ ի նկատի չունեմ, ա´յ տղա): Երբ ժամանակին Կանադայում Հայաստանի դեսպանն էիր, այն ժամանակ էլ էի՞ր ընդգծում, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, թե՞ պետության փողերը լափելով ծառայում էիր իշխանություններին, իսկ հիմա, երբ աշխատանքից հանել, դեն են շպրտել, ժողովրդի աչքին լավամարդ դառնալու համար զբաղված ես դեմագոգիայով: Մեր պետության ցավն այն է, որ քո «պես»-ներին ժամանակին պաշտոններ է վստահվել, եթե արդարացնում ես ոստիկանության գնդապետ սպանած հանցագործներին` ինքդ էլ զենք վերցրու և միացիր այդ հանացագործներին, թե՞ սպասում ես արյուն թափվի, որ այդ արյան վրա քո երջանկությունը կառուցես, ա´յ, տղա»:

Նմանատիպ նյութեր