211652_close_icon
views-count1891 դիտում article-date 15:17 23-01-2014

Կողոպտիչը հայտնաբերվել և խոստովանել է նաև նախկինում կատարած մյուս հանցանքները

Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն և հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ և հագուստ): Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Խ.-ին: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը, ինչպես և հայտնել է, որ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել է մի շարք կողոպուտներ: Արման Խ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արման Խ.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր