211652_close_icon
views-count934 դիտում article-date 14:51 04-03-2014

Դրամապանակ գողացած կինը խոստովանել է նաև մյուս հանցանքները

Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ն, որը Նուբարաշենի 1-ին փողոցի թիվ 2 տան մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Դրամապանակի գողությունը խոստովանելուց բացի, նա նաև հայտարարել է, որ 2013 թ.-ից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական տարածքներում կատարել է մի շարք գողություններ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր