211652_close_icon
views-count1145 դիտում article-date 17:36 23-01-2014

Փամփուշտներ` չհրկիզվող պահարանից

Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության և պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից և պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր