211652_close_icon
views-count1721 դիտում article-date 18:43 07-06-2014

Չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին բերման ենթարկելու մասին: Հունիսի 6-ին ոստիկանները պարզել են, որ նա հունիսի 1-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայում գտնվող մի կազմակերպության սպասարկման սրահի հանգստի սենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գողացել է 152.000 դրամ: Հունիսի 6-ին, ժամը 17.00-ին, կազմակերպության մասնագետից ընդունվել է հաղորդում: Գողության մասին տուժող կողմը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր