211652_close_icon
views-count1584 դիտում article-date 17:30 23-01-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 21-ից 23-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 22 դեպքից` 10-ը, խարդախության` 9, կողոպուտի` 2, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 2, սպանության փորձի և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր