211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:22 28-01-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 25-ից 28-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր