211652_close_icon
views-count1290 դիտում article-date 19:41 23-01-2014

Մաթս Հյումելսը շարք է վերադառնում

Գերմանիայի հավաքականի և Դորտոմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը ապաքինվել է կրնկի վնասվածքից և սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Այդուհանդերձ «Բորուսիա»-ի պաշտպանության առաջատարը չի կարողանա մասնակցել բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում «Աուգսբուրգ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Սպասվում է, որ գերմանացի խաղացողը կկարողանա մասնակցել հունվարի 31-ին Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հյումելսը վնասվածք էր ստացել նախորդ տարվա նոյեմբերին Անգլիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ:

Նմանատիպ նյութեր