6889 դիտում
19:49 23-01-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն ապացուցեց, որ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը վախենում է ներկայանալ իր դատին
Այսօր` հունվարի 23-ին, ժամը 14:00-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատարանի դահլիճում տեղի ունեցավ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դատական նիստը: Դատապարտյալը բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն իրեն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպում ունենա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի պետ, կապիտան Գոռ Ղլեչյանը որոշում էր ուղարկել դատապարտյալ Ա. Հակոբյանին, որում մասնավորապես նշելով, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, առայժմս նպատակահարմար չէ : Ա. Հակոբյանը բողոքարկել էր որոշումը և հունվարի 23-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում դատական նիստ էր նշանակվել դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ:
Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղելչյանի նիստից բացկայության պատճառով դատավոր Ա. Մանուկյանը հետաձգեց դատական նիստը` այն տեղափոխելով փետրվարի 1-ին: Ի դեպ Ա. Հակոբյանը պատրաստվում էր ելույթ ունենալ և ներկայացնել իր բողոքները և իր խոսքերով «սենսացիոն հայտարարություն անել», սակայն նրան տեղեկացրեցին, որ այդ մասին կարող է խոսել փետրվարի 1-ին նշանակված դատական նիստի ժամանակ:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
3016 դիտում
20:35 20-02-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը հրաժարվեց արդարադատության հացից և ջրից
2661 դիտում
12:01 02-10-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին