1876 դիտում
11:09 24-01-2014
Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ. մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է: Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով: Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի ազգային հավաքականի հետ:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
11:10 04-08-2014
Այսօր Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն
1238 դիտում
19:40 19-07-2014
Իտալիայի և Հոլանդիայի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն
1025 դիտում
16:41 26-09-2014
Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը