211652_close_icon
views-count1143 դիտում article-date 12:35 24-01-2014

Հայտնի է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի լավագույն ստորաբաժանումը

Ռուսաստանում երրորդ անգամ անընդմեջ ռազմաօդային ուժերի լավագույն ավիացիոն ստորաբաժանում է ճանաչվել հարավային ռազմական օկրուգի ուղղաթիռային հանգույցներից մեկը։ Որոշումը կայացվել է 2013-ի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության ստուգիչ հանձնաժողովների այցերի ընթացքում տրված գնահատականների հիման վրա։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Լավագույնը ճանաչված զորամիավորումը աչքի է ընկել նոր ավիացիոն տեխնիկայի արագ և արդյունավետ յուրացմամբ, ինչպես նաև անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակով։ Նշվում է, որ թռիչքային վարպետության աստիճանի մրցումների արդյունքում, որին մասնակցել են ՌԴ զինված ուժերի բոլոր ռազմական օկրուգների օդաչուները, Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ներկայացուցիչները գրանցել են լավագույն արդյունքը։ Հատկանշական է նաև այն, որ 2013-ին` նախորդ տարիների համեմատ, ՀՌՕ-ի օդաչուներն ընդհանուր առմամբ կատարել են 7 000 ժամ թռիչք, որից 1 000-ը՝ գիշերային ժամերին, ինչը 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ ՀՌՕ-ի օդաչուները լավագույնն են ճանաչվել նաև իրենց ուղղաթիռների մարտական զենքի կիրառման ունակություններում։ Գերազանց գնահատականի են արժանացել ուղղաթիռների նշանառու օպերատորները, ովքեր խոցել են ցամաքային թիրախները հրանոթներով և չկառավարվող ավիացիոն հրթիռներով։ Հավելենք, որ լավագույնը ճանաչված ավիաբազայում հերթապահություն են իրականացնում Մի-35Մ, Մի-28Ն և Մի-8 ուղղաթիռներն ու բազմաֆունկցիոնալ Կա-52 Ալիգատոր (ռուս՝ Ка-52 Аллигатор) ուղղաթիռները։ Աղբյուրը` [url=http://razm.info/30008]Razm.info[/url]

Նմանատիպ նյութեր