211652_close_icon
views-count1846 դիտում article-date 14:14 24-01-2014

«Բորուսիա»-ն չի կարող պայքարել Բունդեսլիգայի չեմպիոնության համար. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը ի զորու չէ պայքարել Բունդեսլիգայի չեմպիոնության համար: «Փաստն այն է, որ մենք երկրորդ շրջանը մեկնարկում ենք 4-րդ տեղով և «Բավարիա»-ին զիջում ենք միավորների մեծ տարբերությամբ: Բացի այդ նրանք մեկ խաղը պակաս են անցկացրել: Այդ պատճառով մեր նպատակը մյունխենցիներին շրջանցելը չէ: Մենք կենտրոնանալու ենք մեր մոտակա մրցակիցների վրա և ցանկանում ենք շրջանցել այն թիմերին, որոնք մեր առջևում են: Կարծում եմ դա իրագործելի խնդիր է: Թե ինչպես ենք պատրաստվել երկրորդ շրջանին, պարզ կդառնա «Աուգսբուրգ»-ի հետ խաղին»,-հայտարարել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր