211652_close_icon
views-count1249 դիտում article-date 13:16 24-01-2014

Վիճաբանություն` դանակահարության ելքով

Հունվարի 23-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Գևորգ դանակով երկու անգամ հարվածել է 1960 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի ոտքին: Մեկնած օպերատիվ խմբին Ռուբիկ Պ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանի շքամուտքում իր հետ վիճաբանել են Կենտրոն թաղամասի բնակիչներ ոմն Էդո և նրա որդի Գևորգը, որի ընթացքում Գևորգը դանակով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին` պատճառելով մարմնական վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 1972 թ. ծնված Էդուարդ Օ.-ն է, իսկ Գևորգը 1992 թ. ծնված Գևորգ Օ.-ն: Ռուբիկ Պ.-ն հիվանդանոցում ստացել է բուժօգնություն և գնացել: Նույն օրը, ժամը 23.30-ին, Էդուարդ Օ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Գևորգ Օ.-ն ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր