1941 դիտում
09:14 25-01-2014
ՄԻԵԴ-ում Հայաստանին հաղթած ու Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը կալանավորված է դանակահարության համար. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել։ Նա այնտեղ դանակահարել է Ա.Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»։
Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում։ Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին։ Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել։ Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով, Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին։ Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
15363 դիտում
09:51 25-11-2017
Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակ է գրել. «Ժամանակ»
2946 դիտում
11:00 03-11-2016
Գրիշա Վիրաբյանը մտադիր է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին. «Հայկական ժամանակ»
2537 դիտում
09:01 28-06-2019
Ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նոր շարժում է նախաձեռնում. «Ժամանակ»
Այս բաժնից
547 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
655 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
565 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն