1982 դիտում
22:33 24-01-2014
ՀՀ ոստիկանությունը` նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ
Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Անհրաժեշտ է նշել, որ նույնականացման քարտ չստանալու կամ առանց նույնականացման քարտի բնակվելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն: Այլ է խնդիրը, եթե որևէ իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ լինի նույնկանացման քարտի առկայություն: ՀՀ ոստիկանությունը չի համարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վարող լիազոր մարմին: Ուստի առաջարկվում է նշված հարցի պատասխանը ստանալու համար դիմել իրավասու մարմնին:
Բոլոր դեպքերում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ պարտադիր դրույթներ նախատեսված չեն: Նշված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16-18 տարեկան արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր (այսինքն սովորական անձնագիր):
16 տարեկանից բարձր մյուս կատեգորիայի անձանց անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձը պետք է ստանա նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար, իսկ ճամփորդելու համար՝ նաև կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Նույնականացման քարտ ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված է պետական տուրքի վճարում 3.000 ՀՀ դրամի չափով: Նշված վճարից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Առավել սեղմ ժամկետում նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար բացի նշված վճարից ՀՀ քաղաքացին վճարելու է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշմամբ սահմանված վճարը՝ 1 աշխատանքային օրվա համար 20.000 ՀՀ դրամի, իսկ 3 աշխատանքային օրվա համար 10.000 ՀՀ դրամի չափով: Նույնականացման քարտի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարները տնօրինվում են ՀՀ օրենսդրության համաձայն հաստատված նախահաշիվների հիման վրա՝ համապատասխան տողերով: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ արտաբյուջետային միջոցները ևս համարվում են պետական բյուջեի համամասնություն և գանձված բոլոր միջոցները ծախսվում են պետական կարիքների համար:
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
14:21 30-10-2014
101-ամյա տատիկին նույնականացման քարտ հանձնեցին. տեսանյութ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից