Ստեղծագործությունս դարձել է ոգեշնչման աղբյուր բազմաթիվ արվեստասերների համար հետևյալ վայրերից․ Զոհրապ Թովմասյան
Զոհրապ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջերս ստեղծված աշխատանքիս շուրջ իրենց գնահատականն ու հետաքրքրությունն են հայտնել արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ աշխարհի յոթ պետություններից, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից։ Ստեղծագործությունս դարձել է ոգեշնչման աղբյուր բազմաթիվ արվեստասերների համար հետևյալ վայրերից․
Ռուսաստանի Դաշնություն, ք. Ստավրոպոլ
Ղրիմի Հանրապետություն, ք. Սևաստոպոլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Տեխաս, Օստին
Բելգիայի Թագավորություն, ք. Սինտրուդեն
Գերմանիա, ք. Նյուրնբերգ
Հայաստանի Հանրապետություն՝
Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս
ք. Երևան
Սյունիքի մարզ, ք. Կապան
Լոռու մարզ, ք. Վանաձոր
Տավուշի մարզ, ք. Բերդ
Վերոհիշյալ վայրերից բացառիկ տաղանդով օժտված ստեղծագործողների աշխատանքները տպագրվել են իմ ստեղծագործությանն առնչությամբ կազմված և պատրաստված «Նաիրայան երկիր Հայաստան» գրքում, որի շնորհանդեսը նախատեսված է վաղը։
Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել տիկին Նաիրա Գյոզալյանին՝ իր անշահախնդիր, ծավալուն և անգնահատելի աշխատանքի համար։ Նրա նվիրվածությունն ու ստեղծարար մոտեցումը մեծապես նպաստել են գրքի կազմման և իրականացման գործընթացին։
Արտահայտում եմ իմ խորին շնորհակալությունը նաև «Նուռ» հրատարակչությանը՝ բարձրաճաշակ և մասնագիտական որակով իրականացված աշխատանքի համար։ Հատուկ երախտագիտություն եմ հայտնում հրատարակչության տնօրինությանը և ամբողջ աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության և անմնացորդ նվիրումի համար։
Անհատապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր ստեղծագործողներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գրքի ստեղծման գործում։ Շատ կարճ ժամանակում դուք դարձաք ինձ հարազատ մարդիկ, և այդ մտերմությունը մեծ արժեք ունի ինձ համար։
Ի սրտե երախտապարտ եմ ձեզ՝ արվեստի ու հայրենիքին նվիրված ձեր հոգով ու մտքով։
Հարգանքներով և խորին շնորհակալությամբ՝ Զոհրաբ Թովմասյան»։