2952 դիտում
11:00 03-11-2016
Գրիշա Վիրաբյանը մտադիր է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բռնությունների ենթարկված և Բելգիայի Թագավորության կողմից քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը ցանկանում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
[b]- Պարոն Վիրաբյան, ինչո՛ւ եք որոշել նման քայլի գնալ։[/b]
- Որոշել եմ վերականգնել Հայաստանի քաղաքացիների իրավունքները։ Այն քաղաքացիները, որոնք ծնվել են Հայաստանում, ունեն ՀՀ-ում մշտական ապրելու իրավունք, բայց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների պատճառով գտնվում են դրսում, նրանք իրենց հայրենիքում ընտրելու և ընտրվելու իրավունք պետք է ունենան։ Նման հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք ապրում են Ռուսաստանում ու այլ երկրներում, որոնցից մեկն էլ ես եմ։ Ճիշտ է, աշխատանքի պատճառով չէ, որ Բելգիայում եմ, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ապացուցեց, որ իմ բացակայությունն արդարացված է: Բելգիայի Թագավորության տված քաղաքական ապաստանը դա հիմնավորում է, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ Հայաստանում մասնակցել ընտրություններին։ Ու ես որոշել եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ես խորհրդակցելու եմ փաստաբանների հետ օրենքի համապատասխան կետը փոխելու համար։ Այդ հարցով ես պետք է դիմեմ նաև Սահմանադրական դատարան։
[b]- Այսինքն, եթե հաջողվի իրավական այդ խնդրին լուծում տալ, դուք որևէ կուսակցության համամասնական ցուցակով պետք է ընտրություններին մասնակցեք։[/b]
- Այո, եթե գտնեմ մի ընդդիմադիր կուսակցություն, որին կվստահեմ։ Դեռ ժամանակ կա քննարկելու այդ հարցը, առայժմ իմ առաջին խնդիրը իրավական այդ արգելանքը չեղարկելն է: Ես առաջիկայում կգամ Հայաստան, հատկապես որ իմ քրեական գործերով դեռ անելիք ունեմ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
15366 դիտում
09:51 25-11-2017
Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակ է գրել. «Ժամանակ»
2543 դիտում
09:01 28-06-2019
Ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նոր շարժում է նախաձեռնում. «Ժամանակ»
1242 դիտում
09:37 04-06-2020
Գրիշա Վիրաբյանը հանրահավաք է անցկացնելու. «Ժամանակ»
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»