211652_close_icon
views-count1456 դիտում article-date 10:36 25-01-2014

Թուրք ազգայնական պրոֆեսորի ու ՀՀ վարչապետի լուսանկարը դեռ 2012-ին էր հրապարակվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թուրք ազգայնական պրոֆեսոր, Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի կողմից ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարներն են ՀՀ վարչապետի և ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իսկ Գյումրիում լուսանկարվելու ժամանակ նա արել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության գաղափարակիր «Գորշ գայլեր»-ի նշանը, ինչը և դարձել է սկանդալի առարկա։ Նախ հանրության մեջ բացասական կարծիք ձևավորվեց, թե գրանտային նախաձեռնությունները չարիք են, քանի որ Հ. Օքթայն այդ շրջանակներում էր Հայաստան եկել։ Սակայն «Ժողովուրդ»-ը որոնման համակարգի միջոցով պարզեց, որ Օքթայի՝ ՀՀ վարչապետի հետ վիճահարույց լուսանկարը հրապարակվել է դեռևս 2012թ. «Մեդիամաքս»-ի կողմից՝ Օքթայի հետ ծավալուն հարցազրույցի շրջանակներում։ Իսկ ինչո՞ւ հիմա աղմուկ բարձրացավ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր