211652_close_icon
views-count1677 դիտում article-date 10:57 25-01-2014

Գյումրիի հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն առողջացել են.ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Գյումրիի Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն արդեն առողջ են, նրանց մոտ հայտնաբերված մաշկային հիվանդությունը բուժվել է։ Այս մասին երեկ մեզ հայտնեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Նրա խոսքով, օրեր առաջ ընտանիքին բոլոր անհրաժեշտ նշանակումներն արվել էին, իսկ հիվանդների վիճակն այնքան վատ չէր, ինչպես շատերը պատկերացնում էին։ «Լուսանկարները նայելիս թվում էր, թե ահավոր վիճակ է, բայց իրականում վերքերի վրա քսվող դեղը կարմիր գույն ուներ, այդ պատճառով էին վերքերը այդ տեսքը ստացել, և տպավորություն էր ստեղծվել, թե վիճակը շատ վատ է»,– երեկ մեզ ասաց Ասոյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր