2902 դիտում
13:55 25-01-2014
Սամվել Կարապետյանը 100 մլն դոլարով Մոսկվայում ջրաշխարհ է գնել. Forbes
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը 100 մլն դոլարով գնել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ Ամինևի մայրուղու վրա գտնվող լքված բազմահարկ շինությունը, որտեղ ժամանակին տեղի են ունեցել հանրահայտ «Բրիգադա» սերիալի նկարահանումները: Այս մասին հայտնել է «Տաշիր» ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը:
Շինությունը վաճառվել է «ներդրողների խմբի» կողմից: Բազմաֆունկցիոնալ ջրաշխարհի համալիրի (զբաղեցնում է շուրջ 45,000 քմ:) շինարարությունը դադարեցվել էր 2001 թվականին, իսկ 2007 թվականին «Ֆինլանդ» ընկերությունը շուրջ 38 մլն դոլարով գնեց շենքը:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարեcին, որ ծրագրում են կառուցել առևտրային-գրասենյակային կենտրոն, սակայն գործը կրկին գլուխ չեկավ: Շենքն աստիճանաբար փլուզվում էր:
Բուլատովի խոսքով՝ ինությունը հիմնովին կքանդվի: Ակվապարկի փոխարեն կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր՝ առևտրային և գրասենյակային հատվածներով, ինչպես նաև բնակարաններով: Ապագա շինության ընդհանուր տարածքը կկազմի 125,000 քմ: Շինությունը շահագործման կհանձնվի 2015 թվականին:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
15:19 09-09-2020
Թրամփի կարողությունը մեկ տարում կրճատվել է 600 մլն դոլարով․ Forbes
3947 դիտում
15:20 03-02-2014
Սամվել Կարապետյանը «Անշարժ գույքի արքաներ-2014»-ի վարկանիշային աղյուսակում 2-րդն է. Forbes
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից