211652_close_icon
views-count18625 դիտում article-date 21:14 18-12-2020

Պատերազմի օրերին Փաշինյանը Պատրոն Դավիթի ու Տոնոյան Դավիթի գործարանից 385 դոլարով ինքնաձիգեր է գնել, այն դեպքում, երբ Ռուսաստանը նույն ինքնաձիգերը մեզ առաջարկում էր ընդամենը 243 դոլարով. Մ. Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լինելու է քրեական գործ, թե ինչու բերեցիք համակարգ, որը չկրակեց, և դրա պատճառով սպանվեցին տղաները, լինելու է քրեական գործ, թե ինչու առաք ռազմական օդանավեր, որոնք չթռան և չկրակեցին, և ինչու դրանք չունեին ռակետաներ։ Եվ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ եք դուք նույնիսկ պատերազմի ընթացքում աշխատել փող։ Դուք 21-րդ դարոմ հայկական բանակը թողեցիք ավտոմատների հույսին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ 3․ փաստեր» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Տեսանյութում ցուցադրվեց փաստաթուղթ, որտեղ ՀՀ ՊՆ-ին առաջարկվում են Ռուսաստանի արտադրության «Կալաշնիկով կոնցեռնի» կողմից արտադրված «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգներ՝ համապատասխանաբար մոտ 243 դոլարով։ «Նրանք պատերազմի օրերին գնել են «Պատրոն» Դավոյի և Տոնոյան Դավիթի գործարանից 385 դոլարով նույն Կալաշնիկով ինքնաձիգը։ Պատերազմի օրերին, երբ հայերը կռվում էին իրենց երկրի համար, երբ ՀՀ քաղաքացիները կռվում էին իրենց ինքնիշխանության համար, իրենց հողի, մայրերի համար, Նիկոլ Փաշինյանը և երկու Դավիթները փող են աշխատել՝ ամեն մի ավտոմատից ավելի քան 140 դոլար»,-ասաց նա՝ նշելով, թե փաստաթղթերի փաթեթն այսօր չի հրապարակելու, քանի որ դրա մեջ կան ռազմական և պետական գաղտնիքներ։ «Ես կսպասեմ, որ մասնագիտական դատարանին, որը վստահորեն շուտով լինելու է Հայատստանում և դատելու է բոլոր մեղավորներին, հանձնեմ այս փաթեթը, որի մեջ կան մազերը սպիտակեցնող փաստեր, թե ում հետ մենք գործ ունենք, թե ինչ ստոր արարածներ են, սառնասիրտ և խենթ մարդասպաններ են»,-հայտարարեց Միքայել Մինասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր