3968 դիտում
17:37 26-01-2014
Երևանում վրաերթի է ենթարկվել ՀՊՃՀ-ի ջերմատեխնիկայի ամբիոնի դոցենտը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցա վրաերթի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Նաիրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ 73-ամյա Լադիկ Ղազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Լ. Ղազարյանի հարազատները հայտնել են, որ նրան Նարդոսի փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն է վրաերթի ենթարկել: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ` վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտանբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. Ղազարյանն աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ջերմատեխնիկայի ամբիոնում` որպես դոցենտ: