211652_close_icon
views-count1672 դիտում article-date 14:12 27-01-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հադրութում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Հադրութ քաղաք եւ հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Նախագահ Սահակյանը կարեւորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաեւ արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք

Նմանատիպ նյութեր