1342 դիտում
21:59 26-04-2014
Բակո Սահակյանը Հադրութում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՆ հրամկազմի և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Հադրութ շրջկենտրոն:
Երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի հրամկազմի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ Նախագահն այցելել է Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ եւ հանդիպել այնտեղ կազմակերպված Երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Դիմելով Արցախը եւ Սյունիքը ներկայացնող մոտ 700 երիտասարդներին` Նախագահը նշել է, որ լայնածավալ համապետական ծրագրերի իրականացումը մեծապես կախված է երիտասարդությունից: Երկրի ղեկավարի խոսքով, եթե երիտասարդությունը զգա ծրագրի կարեւորությունն ու հրատապությունը եւ պատրաստ լինի ակտիվորեն ներգրավվել, ապա ցանկացած խնդիր կարող է եւ պետք է հաջողությամբ լուծվի: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ մատաղ սերունդն ի վիճակի է շարունակել ավագների գործը եւ ունի անսպառ եռանդ, հայրենասիրական ոգի ու համախմբված է հայրենիքին սատար լինելու եւ նրա պայծառ ապագան կերտելու սուրբ գաղափարի շուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Սյունիքից ժամանած պատվիրակությունը` մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
21:58 18-07-2018
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
1669 դիտում
14:12 27-01-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հադրութում խորհրդակցություն է անցկացրել
1546 դիտում
15:44 05-07-2014
Հադրութում տեղի է ունեցել ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն
Այս բաժնից
874 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
745 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ