211652_close_icon
views-count1405 դիտում article-date 16:35 27-01-2014

Ֆրանսուա Օլանդը ժամանել է Թուրքիա

Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ ժամանել է Թուրքիա: Նա պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով: Երկու երկրների ղեկավարները պատրաստվում են քննարկել Ֆրանսիայի և Թուրքիայի առևտրատնտեսական և քաղաքական ոլորտներին առնչվող հարցեր: Կքննարկվի նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահը այցի ընթացքում մտադիր է հանդիպել «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, Օլանդը Ֆրանսիա կվերադառնա հունվարի 28-ին:

Նմանատիպ նյութեր