Ադրբեջանի արտգործնախարարը Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը օգտակար է համարում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, եղել է կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն։ Այնպես որ, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր»,- ասել է Բայրամովը: