1748 դիտում
09:23 28-01-2014
ՄՄ անդամ լինելուց հետո ո՞ր ապրանքատեսակները և որքանո՞վ կթանկանան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։
Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կբարձրանա մինչև 15 տոկոսի։ Թռչնի միսը կթանկանա 15 տոկոսով, քանի որ գործող մաքսատուրքը 10 տոկոս է, կդառնա 25 տոկոս։ Կաթնամթերքը կթանկանա միջինը 8.3 տոկոսով, ցորենը կթանկանա 5 տոկոսով, բրինձը 13 տոկոսով, ձեթը, դեղորայքը 5 տոկոսով, օճառն ու կենցաղային քիմիան ավելի քան 13 տոկոսով, բենզինը` 5 տոկոսով և այլն և այսպես շարունակ։
Ընդհանուր առմամբ, ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքների համար մենք տարեկան ազգովի կվճարենք մոտ 100 միլիոն դոլար ավելի գումար։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքի վրա ՄՄ-ի անդամ դառնալը կնստի տարեկան մոտ 80 հազար դրամ լրացուցիչ գումար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10429 դիտում
20:11 09-06-2015
90-ականների սիրված ապրանքատեսակները. ֆոտոշարք
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
676 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը