6735 դիտում
11:16 28-01-2014
Բանակի օրվան նվիրված «Խոկման» արարողություն` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա Բանակի օրվան նվիրված «Խոկման» արարողություն: «Խոկման» արարողությունը նախաձեռնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի կողմից` Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման Կենտրոնական գրասենյակի և «Համահայկական բանակ» շարժման մասնակցությամբ:
«Խոկման» արարողության ընթացքում «Վասն հավատոյ, վասն հայրենեաց…» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Եկեղեցի-հասարակություն հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Երեմիա Աբեղա Աբգարյանը:
Արարողության վերջում կկատարվի Հոգեհանգստյան Պաշտոն հայրենյաց պաշտպան նահատակ հայորդիների համար և «Պահպանիչ» աղոթք` Հայոց Բանակի անսասանության, զորացման և մեր երկրի խաղաղության և շենության համար:
Նմանատիպ նյութեր
6147 դիտում
14:06 05-04-2016
Այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն
1472 դիտում
13:39 20-01-2014
«Խոկման արարողություն»` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
1414 դիտում
15:54 03-02-2014
Խոկման արարողություն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Այս բաժնից
433 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը