1472 դիտում
13:39 20-01-2014
«Խոկման արարողություն»` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Հունվար 21-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն:
«Երանիներ» թեմայով քարոզ կխոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ինչից հետո «Խոկման» մասնակիցները, «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո, խորհելու և մտորելու առիթ կունենան:
Արարողության ավարտին «Խոկման» մասնակիցները, «Տէր, ողորմեա...»-ի ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ և «Խոկման» արարողության կազմակերպման պատասխանատու Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ` «Խոկման» արարողությունը կշարունակի կրել «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը:
Նմանատիպ նյութեր
6732 դիտում
11:16 28-01-2014
Բանակի օրվան նվիրված «Խոկման» արարողություն` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
1414 դիտում
15:54 03-02-2014
Խոկման արարողություն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
3945 դիտում
14:39 26-05-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան