211652_close_icon
views-count1349 դիտում article-date 11:49 28-01-2014

Ինդոնեզիայում առաջացած սողանքների հետևանքով զոհերի թիվը 19 է

Ինդոնեզիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ըստ ազգային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավարի խոսքերի, անհետ կորածների և մահացածների որոնմանը խանգարում է հատուկ տեխնիկայի պակասը: Ներկայումս փլատակների տակ ավելի քան 10 մարդ է գտնվում: Հիշեցնենք, որ տարերային աղետը տեղի էր ունեցել Արևելյան Յավա գավառում: Ուժեղ սողանքներն ավերել են մի քանի տներ և ճանապարհներ: Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր