211652_close_icon
views-count853 դիտում article-date 13:23 10-03-2024

Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Ինդոնեզիայի Սումատրա կղզում հանկարծակի ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Արևմտյան Սումատրայի աղետների մեղմացման գործակալության ներկայացուցիչ Ֆաջար Սուկմային: Փոխանցում է News.am-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլեգնող աղետի զոհ է դարձել առնվազն 10 մարդ։

«Կիրակի օրվա դրությամբ 21 մարդ մահացած է հայտնաբերվել, իսկ վեցը դեռևս անհետ կորած է համարվում»,- AFP-ին ասել է Ֆաջարը:

Ըստ նրա, գյուղը, որը գտնվում է Սուտերա ենթաշրջանի բլրի լանջին, մեծ վնաս է կրել, իսկ շրջանի մոտ 200 ընտանիք մեկուսացած է մնացել սողանքից հետո, որին հաջորդել է հանկարծակի ջրհեղեղը:

Փրկարարները փնտրում են անհետ կորածներին, իշխանություններն իրենց գործողությունները կենտրոնացրել են աղետից տուժած երեք շրջաններում, ասել է տեղական որոնողափրկարարական ծառայության աշխատակից Աբդուլ Մալիքը:

«Արևմտյան Սումատրայում աղետների հետևանքների վերացմանն օգնող կազմակերպություններից մոտ 150 մարդ այսօր ներգրավված է որոնողական աշխատանքներում», - ասվում է Աբդուլի հայտարարության մեջ:

Հինգշաբթի օրը տեղացած հորդառատ անձրևները բնական աղետի պատճառ են դարձել Արևմտյան Սումատրա նահանգի Պեսիսիր Սելաթան շրջանում, ինչի հետևանքով ավելի քան 75 հազ․ մարդ է տարհանվել:

Նմանատիպ նյութեր