211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:48 28-01-2014

Զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում՝ քաղաքապետարանի վրա

Հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող քաղաքապետարանի շենքի վրա: Հաղորդվում է, որ քաղաքապետարանի շենքի վրա կրակ է բացվել ինքնաձիգից Տուժածներ չկան: Ոստիկանությունը նախաքննություն է սկսել: Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում ևս մեկ զինված հարձակում էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական կուսակցության գրասենյակի ուղղությամբ: Հարձակման զոհ է դարձել կուսակցության 1 անդամ, ևս 5-ը վիրավորվել են:

Նմանատիպ նյութեր