211652_close_icon
views-count1166 դիտում article-date 10:18 27-01-2014

Ստամբուլում ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում են գործել. կա զոհ

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության՝ Ստամբուլի ընտրական շտաբի վրա անհայտ անձինք զինված հարձակում են գործել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Տեղեկությունների համաձայն հարձակման հետևանքով կուսակցության 1 անդամ սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են: Ստամբուլի ոստիկանությունը փնտրում է հարձակումն իրականացրածներին: Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր