Իրանի ռազմանավերը վերազինվում են գերժամանակակից «Սայադ-2» հրթիռներով
Իրանական ռազմանավերը վերազինվում են գերժամանակակից և նորացված «Սայադ-2» հրթիռներով, տեղեկացնում է իրանական Ֆարս գործակալությունը:
««Սայադ-2»-ը ցամաքային բազավորման հրթիռների դասին է պատկանում, սակայն մոդեռնիզացման ենթարկվելուց հետո այդ հրթիռները կարող են տեղադրվել Իրանի ռազմանավերի վրա՝ որպես «Մոուջ» դասի հրթիռներ և որոնց շնորհիվ էականորեն կմեծանան ռազմանավերի հնարավորությունները»,-նշված է գործակալության հայտարարության մեջ:
Նշենք, որ «Սայադ-2»-ը նախատեսված է միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների կիրառման համար, որոնք ունակ են մեծ բարձրության վրա հարված հասցնել թևավոր հրթիռներին, ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներին, ուղղաթիռներին, անօդաչու թռչող սարքերին և այլն: