3093 դիտում
16:08 28-01-2014
Գլենդելում հարյուրավոր հայեր մասնակցել են Արմեն Հովհաննիսյանի հիշատակին մատուցված հոգեհանգստի պատարագին. տեսանյութ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում հայ բանակի կրտսեր սերժանտ, զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ է մատուցվել, որին մասնակցել են մի քանի հարյուր գլենդելահայեր, գրում է Asbarez-ը:
Պատարագը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ եկեղեցում: Միջոցառումը կազմակերպել էր Հայ հեղափոխական դաշնակցության կոմիտեն: ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանն իր ելույթում դատապարտեց ադրբեջանցիների դիվերսիան և ԵԱՀԿ համանախագահներին մեղադրեց կողմնապահություն անելու մեջ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան սանձելու փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում և անտեսում իրականությունը:
«Բոլորիս համար Արմեն Հովհաննիսյանը պետք է արիության, անձնուրացության և հայրենիքի հանդեպ սիրո մեծ օրինակ լինի»,-նշել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը թշնամու վայրի դիվերսիան հերոսաբար հետ մղելիս զոհվեց: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1484 դիտում
19:53 13-11-2022
Դեսպան Պապիկյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված Սուրբ պատարագին
1918 դիտում
17:26 13-04-2014
Բակո Սահակյանը Մոսկվայում մասնակցել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին
Այս բաժնից
643 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
586 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
667 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար