211652_close_icon
views-count12691 դիտում article-date 16:55 28-01-2014

31-ամյա վարորդը Mercedes-ով Կոտայքի մարզում՝ «Ախտա» խորտկարանի դիմաց, բախվել է ոստիկանական Corolla-ին

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 31-ամյա Նորիկ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 34 MR 586 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական շրջանում՝ «Ախտա» խորտկարանի մոտ, դեպի Երևան ընթանալիս բախվել է Corolla մակնիշի 676 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր