Իսպանիայի գավաթ. «Ռեալ»-ը կիսաեզրափակիչում է . տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/ 4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուընկալեց «Էսպանյոլ»-ին: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր «գալակտիկոսի» 1:0 հաշվով հաղթանակով:
Երկրորդ մրցավեճի ճակատագիրը որոշեց 7-րդ րոպեին Խեսեի խփած միակ գնդակը: «Էսպանյոլ»-ը հանդիպումն ավարտեց 10 հոգով: 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Վիկտոր Սանչեսը:
Կառլո Անչելոտտիի սաները երկու խաղի արդյունքով դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ կմրցեն «Ատլետիկո» - «Ատլետիկ» զույգի հաղթողի հետ:
«Ռեալ» - «Էսպանյոլ»`1:0
Գոլ` Խեսե 7'
Առաջին խաղ` 1:0