Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» «Ռեալ Սոսյեդադին» ջախջախելուց հետո կիսաեզրափակիչում կհանդիպի «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում` վիճակահանության համաձայն, «Բարսելոնան» կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Առաջին խաղը կկայանա փետրվարի 1-ին, իսկ պատասխանը` փետրվարի 8-ին` «Կամպ Նոու» մարզադաշտում:
Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն «Սելտան» և «Ալավեսը»:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում այսօր գիշերը «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»` 5:2, իսկ Մադրիդի «Ռեալը» անակնկալ կերպով դուրս մնաց պայքարից` պարտվելով «Սելտային» (1:2, 2:2):