211652_close_icon
views-count1639 դիտում article-date 09:04 29-01-2014

ԵԽԽՎ պատգամավորը զրույցի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ «Հժ» թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը և նշել, որ այդ հարցը բարձրացրել է Ստրասբուրգում։ Հայկական պատվիրակության անդամները փորձել են Լատվիացի պատգամավորին ինչ-որ բացատրություններ տալ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, կարծես թե համոզիչ չի թվացել։ Լոլիտա Չիգանը, ով նաև դիտորդ է եղել 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում, բավական ուշագրավ հայտարարություններ է արել այդ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները պարբերաբար դնում գործող նախագահի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր