7074 դիտում
10:51 12-10-2017
ԱՄՀ-ն կասկածի տակ է դրել ՀՀ-ում 4.3 % տնտեսական աճի կանխատեսումը. «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ «Ռոյթերզին» տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին, ասել է. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար և 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»:
Ի դեպ, փորձը սովորաբար ցույց է տվել, որ միջազգային կառույցների կանխատեսումները բավական ռեալ են: Այնպես որ, չի բացառվում՝ տարեվերջին հետաքրքիր պատկերի ականատես լինենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1639 դիտում
09:04 29-01-2014
ԵԽԽՎ պատգամավորը զրույցի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրել. ՀԺ
9412 դիտում
16:12 16-08-2019
Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»