211652_close_icon
views-count1454 դիտում article-date 09:15 29-01-2014

Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը հերքել է լուրերը, թե իբր Գրին քարտ է շահել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ «Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ»,– երեկ մեզ ասաց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ հերքելով իր՝ Գրին քարտ շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։ Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նման «սուտ լուրեր» տարածվում, քանի որ ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկն ընդհանրապես Գրին քարտ չի լրացրել։ «Այդպիսի բան չի կարող լինել»,–վստահեցրեց Հայկյանը։ Նկատենք, որ այս լուրերը ևս խոսում են երկրում տիրող վատ բարոյահոգեբանական վիճակի մասին, երբ անգամ քաղաքապետերը կարող են արտագաղթել, կամ նրանց արտագաղթի մասին լուրերը կարող են լրջորեն շրջանառվել։ Այսպես որ գնա, հերթը հասնելու է մարզպետներին, պատգամավորներին ու նախարարներին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր