211652_close_icon
views-count1139 դիտում article-date 09:34 29-01-2014

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունը բավական մտահոգիչ փաստեր է արձանագրում. մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 4.1 տոկոսով։ Նշենք, որ վերջին տարիների համեմատ՝ սա առաջին դեպքն է, երբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազում են. նախկինում պարբերաբար աճել են՝ միջինը 8-10 տոկոսով։ Սա, թերևս, արտագաղթի տվյալների մասին պատկերացում տվող հերթական անուղղակի ապացույցն է. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները։ Բացի այդ՝ հայկական էլեկտրաէներգիան սկսել են նաև քիչ գնել արտերկրում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր