211652_close_icon
views-count2427 դիտում article-date 09:32 28-08-2015

Անշարժ գույքը էժանացել է մոտ 15 տոկոսով, բայց զգալիորեն նվազել են բնակարանների առուվաճառքի ծավալները. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները մնացել են գրեթե անփոփոխ։ Բայց սա՝ դրամական արտահայտությամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անշարժ գույքը ավանդաբար գնանշվում է դոլարով, ապա պետք է նկատել, որ անշարժ գույքը էժանացել է մոտ 15 տոկոսով։ Սակայն զգալիորեն նվազել են բնակարանների առուվաճառքնեոի ծավալները։ Ըստ կադաստրի պաշտոնական տվյալների, այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.6 տոկոսով։ Նույնն է պատկերը մարզերում։ Այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը անցած տարվա հուլիսի համեմատ նվազել է 11.8 տոկոսով։ Այլ կերպ ասած, նույնիսկ անշարժ զուքի էժանացումը չի հանգեցրել պահանջարկի ավելացմանը։ Սա պայմանավորված է երկու հիմնական գործոններով։ Նախ՝ բնակչության աղքատացման հետևանքով նվազել է գնողունակ պահանջարկը, և երկրորդ՝ արտագաղթի պատճառով ավելացել է բնակարանների առաջարկը։ Ու քանի որ այս երկու պատճառներն էլ Հայաստանում ունեն արդեն խրոնիկ՝ շարունակական բնույթ, ուստի կարելի է պնդել, որ առաջիկայում էլ բնակարանները կշարունակեն էժանանալ, իսկ դրանց վաճառքների թիվը կշարունակի նվազել»

Նմանատիպ նյութեր